‘
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս ունի, որ կիսապաշտպան Իսկոն չի հեռանա մադրիդյան ակումբից։
«AS»-ը հաղորդում է, որ Զիդանը մտադիր է հուլիսին զրուցել Իսկոյի հետ և նրան համոզել մնալ «Արքայական ակումբում»։ Պարբերականը գրում է, որ հատկապես 2015-16թթ․ մրցաշրջանի վերջնամասում Իսկոն իր խաղով շահել է Զիդանի վստահությունը։
Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Սիթին», իսկ ֆուտբոլիստը շատ խաղաժամանակ ստանալու ակնկալիքով, հնարավոր է, դիտարկի այդ տարբերակները։
Հավելենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում Իսկոն մասնակցել է 31 խաղի, սակայն 21 դեպքում է եղել մեկնարկային կազմում։ Այդ խաղերում ֆուտբոլիստը խփել է 3 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում։
‘