‘
«Ռեալ»-ի երեք առաջատար ֆուտբոլիստ՝ ի դեմս ավագ Սերխիո Ռամոսի, կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աջակցել են թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ նշված երեք ֆուտբոլիստը պատրաստ են եղել լքել թիմը, եթե «արքայական» ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ երկու հանդիպման արդյունքում որոշում կայացներ բաժանվել ֆրանսիացի մասնագետից:
Ավելի վաղ նշվում էր, որ Պերեսը Զիդանից որոշման է սպասում:
‘