‘Զիդանի որդու նորամուտը «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում» (տեսանյութ)’

708

Ֆուտբոլային լեգենդ Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցո Զիդանը, իր նորամուտն է նշել Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» կազմում։

Էնցոն դաշտ է դուրս եկել «Կոնկենսեի» հետ հանդիպման 88-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Իր անցումներով, տեխնիկական հնարքների կիրառմամբ Էնցոն հիշեցում է լեգենդար հորը: Դրանում կարող եք համոզվել` դիտելով ստորև ներկայացված տեսանյութը:

Նշենք նաև, որ Էնցո Զիդանը 19 տարեկան է։ «Ռեալ Մադրիդ Կաստիլյան» հանդես է գալիս իսպանական Սեգունդայում։

Նախորդ հոդվածը‘Ռայնխարդ Ռաուբալ. «Ռուսաստանի և Քաթարի հայտերի հետ կապված կասկածները խարխլում են ՖԻՖԱ-ի հիմքերը»’
Հաջորդ հոդվածը‘Մենք հիշում ենք ամեն ինչ, և գալու է հատուցման օրը’