Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Չելսիի» միջև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումից առաջ 2 թիմերի գլխավոր մարզիչները նախախաղային ասուլիսում խոսել են դիմակայության մասին:
Զինեդին Զիդան («Ռեալ»). «Սա այս մրցաշրջանի ամենաբարդ հանդիպումն է, քանի որ այն հաջորդն է: Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է, սակայն մինչև այս մենք անցկացրել ենք մի շարք կարևոր հանդիպումներ: Ցանկանում ենք ավարտին հասցնել գործը. դա մեր գլխավոր նպատակն է:Վաղվա խաղում պետք է լինենք շատ զգոն, լավ պաշտպանվենք ու փորձենք ստեղծել պահեր: «Չելսիի» համար խնդիրներ ստեղծելու համար պետք է անենք առավելագույնը: «Չելսին» կատարել է իր առջև դրված առաջադրանքները և արժանիորեն հասել կիսաեզրափակիչ, ինչպես «Ռեալը»: Կլինի բարդ, այլ հանդիպում»:
Թոմաս Տուխել («Չելսի»). «Դուրս ենք եկել կիսաեզրափակիչ և բարձր մակարդակի վրա կխաղանք «Ռեալի» հետ: Ի՞նչը կարող է լինել ավելի դժվար: «Ռեալն» այս մրցաշարի ամենափորձառու թիմն է: Նրանք կխաղան մեծ վստահությամբ: Հուսով եմ՝ կկարողանանք ցուցադրել արկածային ֆուտբոլ: Սա մեզ համար մեծ մարտահրավեր է, ինչից հետո «Չելսին» կդառնա ավելի ուժեղ: «Ռեալի» դեմ խաղերն այն է, ինչի մասին դու երազում ես մանկությունում: Դրանում ոչ մի կասկած չկա», փոխանցում է Goal.com-ը:
«Ռեալ» — «Չելսի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին Մադրիդում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել հոլանդացի Դանի Մաքելին: