Զիդան․ Ցանկանում եմ շարունակել մարզչական գործունեությունս

101

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է վերսկսել մարզչական կարիերան։

«Ես ցանկանում եմ շարունակել մարզչական գործունեությունս։ Ես դեռ ունեմ այդ կրակը, ֆուտբոլը իմ կիրքն է։ Ես 50 տարեկան եմ, կայացած եմ, երջանիկ եմ, եւ սա է ամենագլխավորը»,- Զիդանի խոսքը մեջբերում է AFP-ն։

Հաջորդ թիմի մասին մեկնաբանությունից ֆրանսիացի մասնագետը հրաժարվել է։ 2021թ․ ամռանը Արքայական ակումբից հեռացած Զիդանին հրավիրելու ցանկություն ունի փարիզյան ՊՍԺ-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն 40 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Վինիսիուսին
Հաջորդ հոդվածըԱշխարհի առաջին ռակետ Մեդվեդեւը պարտվեց