‘Զիդան. Իսպանիան որոշակի առավելություն ունի Իտալիայի նկատմամբ’

1370

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Իտալիա — Իսպանիա դիմակայությունում որոշակի առավելություն է տալիս Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող իսպանացիներին:

Ես կարծում եմ, որ այս հանդիպումը հավասար է եզրափակիչի: Այժմ իսպանացիները մեկ քայլ առաջ են Իտալիայի թիմից, նրանք ավելի ուժեղ են: Սակայն պետք չէ մեծ նշանակություն տալ Իռլանդիայի հավաքականից իտալացիների կրած պարտությանը: Դա նորմալ է: Երկու անընդմեջ հաղթանակներից հետո Իտալիայի թիմը կորցրել էր կենտրոնացումը: Իտալացիների ուժի գնահատականը կլինի Իսպանիայի հետ դիմակայությունում»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Իտալիա — Իսպանիա հանդիպումը հունիսի 27-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘«The Guardian»․ Մխիթարյանը և Իբրահիմովիչը հաջորդ շաբաթ կտեղափոխվեն «Մանչեստր Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘Ջանլուկա դի Մարցիո. «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բորուսիան» մոտ են համաձայնության գալուն’