‘
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, լեգենդար Զինեդին Զիդանը պատմել է պրոֆեսիոնալ մարզիչ դառնալու եւ ազգային հավաքականի հետ աշխատելու իր ցանկության մասին:
«Ես պատրաստվում եմ պրոֆեսիոնալ մարզիչի դիպլոմ ստանալ: Ինչ-որ տեղից պետք է սկսել, եւ այս տարի կսկսեմ:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո ես որոշեցի դադար վերցնել, եւ այն վեց տարի ձգվեց: Կարծում ե, դա շատ երկար է:
Կցանկանայի ապագայում գլխավորել Ֆրանսիայի հավաքականը: Իմ համար դա կարեւոր է: Չնայած այժմ, իհարկե, դեռ վաղ է այդ մասին խոսել»- Զիդանի խոսքն է մեջբերում L’Equipe-ը:
‘