‘Զիդան. «Մտածում եմ «Սևիլյայի» հետ խաղի, ոչ թե «Կամպ Նոու» այցելության մասին»’

1226

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ դեռևս չի մտածում «Բարսելոնայի» հետ ապրիլի 2-ին կայանալիք արտագնա խաղին: Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ առաջնայինը «Սևիլյայի» հետ խաղում հաղթանակ տոնելն է:

«Ես մտածում եմ «Սևիլյայի» հետ խաղի, ոչ թե «Կամպ Նոու» այցելության մասին: Վաղվա հանդիպումից հետո առաջնությունում դադար է լինելու, որի ընթացքում կհասցնենք նախապատրաստվել հաջորդ խաղին: Ամենակարևորը վաղվա հանդիպումն է: Շատ բարդ խաղ է լինելու, քանի որ «Սևիլյան» ուժեղ մրցակից է»,-ասել է Զիդանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռեալ»-«Սևիլիա» հանդիպումը կայանալու է մարտի 20-ին, մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:30-ին: Այժմ մադրիդյան թիմն ունի 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 12 միավորով:

Նախորդ հոդվածը‘«Քրիստալ Փելես» – «Լեսթեր»` 0:1․ Առաջատարը հերթական հաղթանակն է տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Միայն տաղանդով ոչնչի չես հասնի»’