‘Զիդան. Չեմպիոնական միջանցք «Բարսելոնա»-ի համա՞ր, նման բան չի լինելու ‘

1433

Իսպանիայի առաջնությունը կամաց-կամաց մոտենում է ավարտին: Կարող է ստացվել այնպես, որ մինչև «Ռեալ»-ի դեմ հանդիպումը «Բարսելոնա»-ն արդեն չեմպիոն հռչակված լինի:

«Սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք «Ռեալ»-ը չեմպիոնական միջանցք կառուցելու է «Բարսելոնա»-ի համար.

«Չեմպիոնական միջանցք «Բարսելոնա»-ի համա՞ր: Չի լինելու նման բան: Ես եմ այդպես որոշել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Managingmadrid-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն Լա Լիգայի առաջին «Էլ Կլասիկո»-ի ժամանակ «Ռեալ»-ի համար չեմպիոնական միջանցք չկառուցեց այն բանից հետո, երբ Զիդանի թիմը դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘Կառլես Պույոլ. «Այս պահին Պիկեն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է»’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Իմ կարիերայի ավարտը հրաշալի կլինի»’