‘Զիդան. «Չեմպիոնության համար պայքարն ավարտված է»’

1117

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ատլետիկոյին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո հայտարարել է, որ իր թիմն այլևս չի մասնակցում չեմպիոնական պայքարին:

-Չեմպիոնության համար պայքարն ավարտված է: Սեփական խաղադաշտում «Ատլետիկոյից» կրած պարտությունը ծանր հարված է մեզ համար:

Ամեն դեպքում, ես հավատում եմ իմ ֆուտբոլիստներին: Հաջորդ մրցաշրջանում մենք որոշ փոփոխություններ ենք կատարելու: Բոլորիս համար բարդ պահ է, բայց մենք պետք է պրոֆեսիոնալ մնանք: Ես պետք է այս իրավիճակից դուրս գալու ելք գտնեմ: Չէի սպասում, որ այսօր կպարտվենք,-Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից: 

«Ռեալն» այժմ ունի 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ «Ատլետիկոյին» զիջելով 4 միավորով, իսկ առաջատար «Բարսելոնային» (25 խաղ)՝ 9 միավորով:

Նախորդ հոդվածը‘Սպալետի. «Այլեւս չեմ ուզում խոսել Տոտիի մասին»’
Հաջորդ հոդվածը‘Ռամոս. «Ռոնալդուն հարմար բառեր չի ընտրել»’