‘Զիդան. «Ռոնալդուն խոսել է բոլորի հետ»’

898

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ չի ցանկանում անդրադառնալ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ատլետիկոյի» հետ խաղից հետո արած հայտարարությանը: Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ այս պատմությունն արդեն անցյալում է:

-Կրիշտիանուն խոսել է բոլորի հետ, և՛ ինձ հետ, և՛ թիմակիցների: Այս թեման փակված է: Բոլորս գիտենք՝ ինչ նշանակություն ունի Ռոնալդուն մեզ համար, բոլորս աջակցում ենք նրան: Այս հարցը լուծվել է: Այժմ ավելի կարևոր է այն, ինչ մեզ սպասվում է առաջիկայում: Մենք միասին ենք առաջ շարժվելու: Կարևոր չէ, թե ինչ է կատարվում թիմից դուրս, կարևորը՝ թիմում մենք միասնական ենք,-Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հիշեցնենք, որ մադրիդյան դերբիում պարտվելուց հետո Ռոնալդուն հայտարարել էր՝ եթե թիմակիցներն իր խաղամակարդակն ունենային, «Ռեալն» առաջին հորիզոնականում կլիներ:

Նախորդ հոդվածը‘Տուխել. «Չեմպիոնության հարցում հետևություններ անելու համար դեռ վաղ է»’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն բացառում է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը’