‘
Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան հաղթել է երկրի նախագահական ընտրություններում, բոլոր տասը նահանգներում ձայների հաշվարկից հետո հաղորդել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Մնանգագվան ստացել է 50,8% ձայն, նրա հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Շարժում հանուն դեմոկրատական փոփոխությունների» դաշինքից՝ Նելսոն Չամիզան հավաքել է ձայների 44,3 %-ը:
Բացարձակ թվերով արտահայտված՝ Էմերսոն Մնանգագվայի օգտին է քվեարկել ավելի քան 2,46 մլն մարդ:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ արդյունքների հավաստիությունը ստուգել հնարավոր չէ: Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները ազնիվ է որակել: Միևնույն ժամանակ տեղի են ունեցել նաև խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով իշխող ZANU PF կուսակցությունը կառավարությունում ամենաշատ տեղերն է զբաղեցրել:
Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Զիմբաբվեում առաջինն էին՝ իշխանությունից Ռոբերտ Մուգաբեին հեռացնելուց հետո, որը երկիրը ղեկավարել էր 20 տարի:
Փոխանցում է BBC-ն:
‘