‘Զիմբաբվեի նախագահի շրջապատը յուրացրել է 2 մլրդ դոլարի ադամանդներ’

605

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի շրջապատը յուրացրել է ավելի քան 2 մլրդ դոլարի ադամանդներ: Այս մասին է ասվում Partnership Africa Canada կազմակերպության զեկույցում, որը զբաղվում է «կոնֆլիկտային» կամ «արյունոտ» ադամանդների հայտնաբերմամբ:

Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ Զիմբաբվեի Մարանգ հանքավայրից ստացված ադամանդների եկամուտը չի մտնում պետբյուջե, այլ հայտնվում է իշխող վերնախավի գրպաններում: Ադամանդները դուրս են բերվում Սաուդյան Արաբիա, իսկ այնուհետև Հնդկաստան, որտեղ գտնվում են ադամանդների մշակման խոշորագույն կազմակերպությունները:

Զեկույցում նշվում է, որ նկարագրված գործողությունների արդյունքում ստացված անօրինական եկամուտից օգտվում են հիմնականում բարձրաստիճան զինվորականները, որոնք պաշտպանում են Մուգաբեի ռեժիմը:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին դատապարտել են 11 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանների անփույթ վերաբերմունքի պատճառով ուսուցչուհու սպանությունը չկանխելու գործը կարճում են’