‘Զինադադարը Ուկրաինայի արևելքում չափազանց փխրուն է’

724

Ուկրաինայի արևելքում անցած ուրբաթ՝ սեպտեմբերի 5-ին հայտարարված զինադադարը շարունակում է չափազանց երերուն մնալ:

Երկու կողմերն էլ հաղորդում են խախտումների մասին: Ուկրաինական կողմը պնդում է, որ անջատականները շարունակում են գնդակոծել Դոնեցկի օդանավակայանը, ինչի հետևանքով տուժել է նաև հարևան Սպարտակ ավանը: Անջատականների առաջնորդները պնդում են, որ ուկրաինական զորքերն են ականանետներով գնդակոծել բնակավայրը:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մեղադրում է երկու կողմերին էլ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին Կիևում զեկույց է ներկայացրել, որտեղ բերվում են ականատեսների վկայությունները՝ ուկրաինական բանակի կողմից՝ բնակելի թաղամասերի գնդակոծության, և անջատականների կողմից՝ խաղաղ բնակիչներին առևանգելու և սպանելու վերաբերյալ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանի յուրօրինակ հացադուլը. օրական 1 ժամ նախագահականի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով’