‘Զինակոչիկների ծառայության վայրը կընտրվի վիճակահանությամբ’

940

Հաջորդ տարվանից Հայաստանում նախատեսվում է զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ: Այս մասին այսօր «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը: Հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Օհանյանն ասել է, թե ոլորտի բարելավմանն ու կառավարման թափանցիկության մեծացմանը կնպաստի նաև հրավիրված միջազգային փորձագետների լավագույն փորձը: 

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, դրական գնահատելով ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցությունը, նշել է, որ դեռևս անելիքներ կան պետական գնումների գործընթացներում, բանակում բարեվարքության սերմանման և ամրապնդման գործում:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Աֆղանստանը շարունակում է մնալ օպիումի գլխավոր արտադրողն աշխարհում’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալացիներն իշխանություններին ցույց են տալիս դռան տեղը’