‘Զինեդին Զիդանը կարող է լքել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը’

1246

Մադրիդի «Ռեալ»-ը կրկին պատրաստվում է տեղափոխություններ իրականացնել գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին փոխանցում է sport.ru կայքը:

Ստացված տեղեկատվության համաձայն, Մադրիդի «Ռեալ» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է երեք մարզիչներով, որոնց պատկերացնում է «Ռեալ» -ի գլխավոր մարզչի պաշտոնում: Նրանց թվում են Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Յոախիմ Լյովը, Ժոզե Մաուրինիոն և «Տոտենհեմ Հոսթփուր» -ի գլխավոր մարզիչ՝ Մաուրիսիո Պոչետինոն:

«Մուդո Դեպորտիվո» -ի հաղորդմամբ՝ արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն, մադրիդյան ակումբի մարզչի պաշտոնը զբաղեցնելու հիմնական ֆավորիտն է: Այժմ նրա գլխավորությամբ «Տոտենհեմ Հոսթփուր» -ը Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 4-ին Մադրիդի «Ռեալ» -ի գլխավոր մարզիչ նշանակվեց Զինեդին Զիդանը, փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին:

Նախորդ հոդվածը‘ Մեսսին խաղադաշտում ամենաքիչ վազող ֆուտբոլիստներից է ‘
Հաջորդ հոդվածը‘«Մենք ազատ ենք արձակվել, սակայն մեր 30 գործընկերներ դեռ բանտում են»’