‘
Ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կհեռանա թիմից, ուստի փարիզեցիները պետք է նոր գլխավոր մարզիչ փնտրեն։ Ֆրանսիական ակումբը կփորձի համաձայնության գալ Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։
El Chiringuito-ի տեղեկություններով ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին ուզում է թիմ հրավիրել ֆրանսիացի մասնագետին, որը կարողացել է «Ռեալի» հետ երկու անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ «Պարի Սեն Ժերմենի» սեփականատերը միջոցներ չի խնայի Զիդանին հրավիրելու համար, և պատրաստ է նրան դարձնել աշխարհի ամենաշատ վարձատրվող մարզիչը։
‘