‘Զինեդին Զիդանը «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզի՞չ’

932

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանը կլինի Արքայական ակումբի գլխավոր թիմի հաջորդ մարզիչը, գրում է mundodeportivo -ն։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն ընդունել է որոշում, որ հաջորդ ամռանը Ռաֆայել Բենիտեսին կփոխարինի Զիդանը։

Բենիտեսը համարվում է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու։ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ Եվրո-2016-ից հետո ավարտելու է կարիերան եւ Իսպանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչը պաշտոնը կմնա թափուր։

Բացի այդ, «Ռեալի» առաջատար Ռոնալդուն հայտարարել էր, որ Բենիտեսի գլխավորությամբ «Ռեալը» երբեք տիտղոս չի նվաճի։

Նախորդ հոդվածը‘Չավի.«Մեսսին լավագույն շրջանի լավագույն ֆուտբոլիստն է»’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. «Դարպասապահ դառնալն իմ ճակատագիրն էր»’