‘Զինեդին Զիդան.«Իսկոն տեխնիկայի առումով ինձ է հիշեցնում» ‘

580

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով ներկայումս գլխավորում է «Կաստիլիա»-ն, գովեստի խոսքերի է արժանացրել «Արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Իսկոյին: Աշխարհի 1998 թվականի չեմպիոնը նշել է, որ Իսկոյի խաղում տեսնում է տարրեր, որոնք իրեն են հիշեցնում:

«Իսկոն տեխնիկայի առումով ինձ է հիշեցնում: Երկրպագուները հիանում են նրանով: Նա ամեն խաղի ժամանակ յուրահատուկ պահեր է ապրում և ցուցադրած խաղով ապացուցում է, որ իր տրանսֆերի ձեռքբերումը հաջող գաղափար էր»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել ` 17 հանդիպումների, 2 գոլ խփել և գոլային 5 փոխանցում կատարել:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-ն կպայքարի Ռոյսին թիմում պահելու համար’
Հաջորդ հոդվածը‘Գարի Նևիլ.«Չորս պաշտպանով «Յունայթեդը» գուցե ավելի քիչ է տիրում գնդակին, բայց ավելի շատ է վտանգավոր պահեր ստեղծում»’