‘
Դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 19-ամյա Դավիթ Քոլոլյանի մահվան պատճառը եղել է նռնակի պայթյունը: Այս մասին գրում է news.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Կայքը նաև մանրամասնում է, որ զինծառայողը բանակ էր զորակոչվել 2013թ գարնանը Երևանի Նոր Նորք շրջանից:
Ավելի վաղ iLur.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:
‘