‘
Համացանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը նոր հաղորդագրություն է տարածել, որտեղ Մոսկվա տեղափոխված Նուբարաշեն զորամասի զինվոր Արթուր Քոչարյանի հայրը նշում է, որ արյան հիվանդությամբ տառապող իր որդու բուժման համար խոստացած գումարը պաշտպանության նախարարությունը չի փոխանցում:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից Փաստինֆոն հետաքրքրվել է, թե իրականում գումարը փոխանցվե՞լ է, թե ոչ:
«Պաշտպանության նախարարությունը չի հրաժարվում տալ զինծառայողի բուժման համար նախատեսված գումարը, ավելին՝ գումարի մի մասն արդեն փոխանցվել է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մյուս մասը ևս կփոխանցվի:
Փաստինֆոյի տեղեկություններով՝ գումարի որոշ մասն էլ կառավարությունը պետք է փոխանցեր, բայց այդ մասին կարծես թե լռում են:
‘