‘Զինծառայողի դին հայտնաբերվել է նույն զորամասում, որտեղ սպանվել էր Արտակ Նազարյանը’

457

Ինչպես արդեն հաղորդել էինք, դեկտեմբերի 10` ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը»:

Տեղի ունեցած հերթական միջադեպը դարձյալ կասկածների տեղիք տվեց՝ ինքնասպանություն, թե՞ հերթական սպանությունը բանակում:

Փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը շատ ուշագրավ տեղեկություն է հայտնել galatv.am-ի հետ զրույցում. «Այդ զորամասը Հայաստանի ամենաանշնորհք, անկանոն, անկարգապահ զորամասն է, և դրա ամբողջ մեղքը ընկնում է Օհանյանի և Երանոսյան Լյովայի վրա, որը որ չի կարողանում ղեկավարել այդ կորպուսը, բայց քանի որ նախարարի մոտիկն է, իրեն պահում են: Նշեմ, որ այդ զորամասում սպանեցին լեյտենանտ Նազարյանին, գրեցին ինքնասպանություն: Բնական է, եթե ինքնասպանություն է, ինչ-որ մեկը հասցրել է ինքնասպանության: Բայց հարցը հետևյալն է. կան կոնկրետ անձինք, որ սպանել են զինվորին, այդ անձանց հետ իրենք իրենց հարցերը լուծում են նյութական և անմեղ զինվորների վրա կոտրում են սպանության գործը՝ այն ներկայացնելով որպես սպանություն»: Իրավապաշտպանը նշում է, որ հարցը պետք է դիտարկել նաև մեկ այլ տեսանկյունից, երբ սպանվում է ոչ թե մեկ զինծառայող, այլ նրա հետ միասին սպանում են ևս մի քանի անմեղ զինվորների, երբ նրանց մեղադրանքներ են վերագրում և չկատարած հանցանքի համար պատժում: «Այսինքն՝ ոչ միայն սպանում են Արտակ Նազարյանին, այլև նրա շուրջ կանգնած անմեղ զինծառայողներին: Արդեն գալիս է ոչ թե մի սպանություն, այլ բազմաթիվ»,-ասել է փորձագետը:

Նախորդ հոդվածը‘Թալինում 10-րդ դասարանի աշակերտը ինքնասպանություն է գործել’
Հաջորդ հոդվածը‘Ազնավուրի հրաժեշտի համերգը՝ 2014-ի հունիսի 1-ին, Լոնդոնում’