‘Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը ‘

589

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին ՊՆ N զորամասի զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է նրա ծառայակիցներից մեկը:

Այս մասին տեղեկացնում է «Ազատութուն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ 10.12.2013 թ.` ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վայք — Սարավան — Սիսիանի սահման ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ. Հանրապետության մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են’