‘Զինծառայողի մահվան կապակցությամբ ընթանում է հետաքննություն’

1148

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները։ Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փաստի առիթով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մարտի 22-ին, ժամը 17:15-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը, ըստ նախնական տվյալների, ուշագնաց է եղել եւ զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում, մահացել:

 

Նախորդ հոդվածը‘Վարորդներ՝ ուշադրությո՛ւն. Մարտի 30-ից՝ նոր արագաչափեր’
Հաջորդ հոդվածը‘ Հայաստանի հավաքականի «բաց» մարզումը՝ մարտի 25-ին’