‘
Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Նույն զորամասի շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հիշեցնենք, որ զինծառայողները զոհվել էին հունվարի 23-ին, առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, երբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով՝ մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը, կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով, հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ:
‘