‘Զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի մահվան առնչությամբ նրա ծառայակցին սպանության մեղադրանք է ներկայացվել ‘

785

N զորամասի զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի մահվան առնչությամբ  մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակից, շարքային Սիմոն Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Այդ մասին հաղորդել են Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունում: Նշենք որ սույն հոդվածով պատիժ է նախատեսվում ազատազրկման տեսքով՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Հայրապետյանի դին հայտնաբերվել էր օգոստոսի 28-ին N զորամասի մարտական դիրքերից մեկում` գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վնասվածքով:  Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): 

Նախորդ հոդվածը‘Հռոմի Պապն ընդդեմ Խավիեր Ձանետիի ‘
Հաջորդ հոդվածը‘Մաքսատան աշխատողները մեքենան ապօրինաբար հանձնել են ուրիշին. Քրգործ ՀՔԾ-ում’