‘Զինծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են մինչեւ դեկտեմբերի 1-ը ազատվել պատասխանատվությունից’

686

Պարտադիր զինվորական ծառայությունից նախկինում խուսափած քաղաքացիները կարող են որոշակի վճարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից:

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը մինչև 2013թ. դեկտեմբերի 1-ը երկարաձգելու նախաձեռնությանը, որը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտա սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Կառավարությունն անհետաձգելի է համարել օրենքի նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը տեղի տվեց վանաձորցիների բողոքին’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ զորավարժություններ են տեղի ունեցել ԼՂՀ կենտրոնական հատվածում’