‘Զինկոմիսարիատի անփութության պատճառով երիտասարդի մոտ առաջացել է չարորակ ուռուցք’

1149

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որի համաձայն 2013 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել այն մասին, որ 2012 թ. Գյումրի քաղաքի զինկոմիսարիատում նախազորակոչային հանձնաժողովը անփույթ վերաբերմունք է դրսևորել, և ոչ պատշաճ բժշկական հետազոտություն կատարելով 2012 թ. հունիսի 25-ին Ռուբեն Ներսիսյանին զորակոչել է պարտադիր զինվորական ծառայության:

Ծառայության ընթացքում Ռուբեն Ներսիսյանի մոտ զարգացել է չարորակ ուռուցք, որի պատճառով 2012 թ. հոկտեմբերի 23-ին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Ռ. Ներսիսյանը ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը և զորացրվել պահեստազոր: Մինչ չարորակ ուռուցքի հայտնաբերումը Ռ. Ներսիյանին ենթարկել են վիրահատության, ուռուցքի հայտնաբերումից հետո կատարել են երկրորդ վիրահատությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր և  ՀՀ ՊՆ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ժամկոչյանը կայացրել է որոշում ՀՀ քրեական օրենսքի 376 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշով քրեական գործ հարուցելու, գործը վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Վանգան ու մեր ապագայի տիրակալները’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ATV-ն վերջնականապես նմանվեց 1991 թվականի ВРЕМЯ-ին’