‘Զինված ավազակային հարձակում՝ Դավիթաշենում’

1272

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22։05-ին, ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել Դավթաշենի 3-րդ թաղամասի տներից մեկը եւ զենքի սպառնալիքի տակ՝ կպչուն ժապավենով կապել տան բնակիչների՝ Ս. Ղազարյանի եւ նրա ամուսնու՝ Վ. Դուրեյանի ձեռքերը եւ պահանջել գումար։ Արդյունքում՝ տնից հափշտակել են 2.470 եվրո, 1005 ԱՄՆ դոլար, 100.000 հազար դրամ, ոսկյա զարդեր եւ 3 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը եւ դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ։

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտում մեկնարկում է դիվերսանտների գործով դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Արցախի վարչապետը ծանոթացել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարության ընթացքին’