‘Զինվորական «Ուրալը» Քարվաճառում վթարի է ենթարկվել. Նախնական տվյալներով՝ կան զոհեր (Թարմացված)’

1948

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել ԼՂՀ Քարվաճառի շրջանում:

Ինչպես հայտնում է Samshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարուրի ձոր կոչվող տարածքում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են:

Աղբյուրը հայտնում է, որ Վարդենիսից և Մարտունուց շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ են մեկնում նշված վայր: 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց պատահարի փաստը: Նա նշեց, որ տուժածների եւ պատահարի այլ մանրամասների մասին տեղեկություն կտարածվի ավելի ուշ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը նոր կառույց բացեց Մեծամորում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Մի կողմում ռեժիմը, մյուս կողմում` ժողովուրդը ‘