‘Զինվորի մահվան առթիվ ծառայողական քննության արդյունքում 5 սպա կպատժվեն’

677

Ավարտվել է զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունը, որի արդյունքում պատասխանատվության կենթարկվի 5 սպա:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձª վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Մուրադյանը և  երկու զինվորներ` Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը:  Արթուր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվելª ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»: Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածներովª ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Պարույր Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ նախաքննության, ՀՀ ԶՈՒ N զորամասի ժամկետային զինծառայող Վանիչկա Հովակիմյանը ինքնասպան է եղել 2013-ի դեկտեմբերի 10-ին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին սպառնում է պատժամիջոցներ կիրառել’
Հաջորդ հոդվածը‘Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է. ՌԴ-ում երկար մնալը նախկինի պես հեշտ չէ ‘