‘Զինվորի սպանության դեպքի առթիվ` քրգործ’

970

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

«Հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային  զինծառայող, շարքային Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: 
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Մետրոյում՝ առանց տաբատի (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը դժգոհ է, բայց «Սանիթեքից» ‘