‘Զինվորներին ծեծի է ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը. Զինծառայողի հայր’

2486

Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում պատմել է կատարվածի մանրամասները և հայտարարել, որ չի լռելու։ Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը։

«Ժողովուրդ»–ին հաջողվել է զրուցել նաև ծեծի ենթարկված Դավիթի հետ։ Վերջինս պատմել է, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները՝ Ռազմիկը, Արոն և Արշակը. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են։ Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար։ Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել։ Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք։ Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»։

Նույն թեմայով «ՀԺ»-ն գրում է.

«Նոյեմբերի 2-ին, երեկոյան «Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտա­լում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Չորս զին­ծառայող գլխակորույս իրենց դուրս են նետել հոսպիտալից և պատա­հական անցորդներից օգ­նություն աղերսել:

 ՊՆ-ն փակ Է պահում դեպքի մանրամասները: «Հայկական ժամանակ» օրաթերթին հաջողվել է ճշտել 4 զինծառայողներից 3-ի տվյալնե­րը՝ Կարապետյան Կարապետ (1995թ.), Մարության Սերյոժա (1995թ.), Մարկոսյան Դավիթ (1994թ.): Թերթի տեղեկություններով, որոնք ներկայացրել է նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը, զինծառայողներին ծեծի է ենթարկել ՌՈ-ը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական թեկնածուի բուկլետը՝ Արարատում զվարճանքի առարկա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Խաչատրյանը «փայ մտավ». Մամուլ’