‘
Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորման փաստով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: NEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին հիվանդանոցում գտնվող զինծառայող չկա, բոլորն ամբուլատոր բուօգնություն են ստացել եւ նորից զորամասում անցել են ծառայության: Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, թե օրերս Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորում է սկսվել:
‘