‘Զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊԲ’

1485

ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի հակառակորդի կրակոցներից նորից զինվոր է սպանվել:

«Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ: Մանրամասները ճշտվում են»,- ասված է հաղորդագրության տեքստում:

 

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը Կադիրովի սպառնալիքներն անօրինական չի համարում’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի ԱԳՆ-ն ետ է կանչել Շվեյցարիայում իր դեսպանին’