‘Զինվոր է զոհվել’

2296

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից’
Հաջորդ հոդվածը‘2022 թվականի Աշխարհի առաջնության համար ՖԻՖԱ-ն կարող է զարմանալի որոշում կայացնել’