‘Զինվոր է մահացել ‘

2342

ԼՂՀ ՊԲ փոխանցում է, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Mirror. Ռոնալդուն կարող էր վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»’