‘
Մայիսի 30-ին ՊԲ ուղղություններից մեկում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը:
Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, լրագրողներին ասէլ է ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Զինծառայողի վիճակը ծանր է: Նա ստացել է աջ ազդրի հրազենային միջանցիկ վիրավորում, գտնվում է Ստեփանակերտի զինհոսպիտալում և նրան դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան», — նշել է Կ. Խաչատրյանը՝ հավելելով, որ վիճակը կայունացնելուց հետո կքննարկվի տեղափոխման հարցը:
‘