‘Զլաթան Իբրահիմովիչը Գերմանիա-Շվեդիա խաղի մասին. Նման բան ես երբեք չէի տեսել’

634

Շվեդիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը խոսելով Գերմանիա – Շվեդիա հանդիպման (4:4) արտառոց իրադարձությունների մասին, նշել է, որ չի հասկանում, թե ինչ տեղի ունեցավ:

«Երբ հաշիվը դարձավ 0:4, ընդամենը 30-35 րոպե էր մնում խաղավարտին: Չեմ կարծում, թե այդ պահին մեզ հավատացող մարդիկ կային:

Երկրորդ խաղակեսում մենք բոլորովին այլ տրամադրվածությամբ դուրս եկանք խաղադաշտ, եւ բոլորովին այլ կերպ էինք խաղում: Կարծում եմ, առաջին խաղակեսում մենք վախեցած էին գործում: Մենք ակնածանքով էինք վերաբերվում մրցակցին:

Երբ խփեցինք առաջին գոլը, դա մեզ վստահություն հաղորդեց: Այդպես էր լինում նաեւ ամեն հաջորդ գոլից հետո: Չգիտեմ, թե սա ինչպես կարելի է նկարագրել: Առաջին անգամ եմ նման բան տեսնում:

Այժմ բոլորս գոհ ենք: Անհատապես ես լավագույն հանդիպումը չանցկացրի, բայց թիմի խաղը… Այն երեւի իմ կարիերայում լավագույներից մեկն էր»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում Canal 5-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքագետ. Այն, ինչ լավ է Իրանի համար, վատ է՝ Թուրքիայի համար’
Հաջորդ հոդվածը‘«Երեւան. հայացք ապագայից» ցուցահանդեսի մուտքն անվճար կլինի ‘