‘Զլաթան Իբրահիմովիչ. Եթե «Միլանին» պետք լինեմ, նա գիտի իմ տեղը’

773

Ֆրանսիական ՊՍԺ-ի Զլաթան Իբրահիմովիչը, որը ակումբ է տեղափոխվել ամռանը` իտալական «Միլանից», պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում օգնել «ռոսոներիներին»:

«Ես միշտ ցանկացել եմ եւ կցանկանամ, որ «Միլանի» գործերը հաջող ընթանան: Այդ ակումբում ես ինձ երջանիկ էի զգում: Բայց կյանքն այնպես դասավորվեց, որ ես պետք է հեռանայի ՊՍԺ: Կարելի է ասել, որ «Միլանը» իմ տունն է: Եթե վերադառնալու հնարավորություն լիներ, ես այնպայման կօգտվեի դրանից: Եթե այդ ֆանտաստիկ թիմին անհրաժեշտ լինի իմ օգնությունը, ապա նա գիտի, թե որտեղ եւ ինչպես գտնել ինձ»,- շվեդ հարձակվողի խոսքն է մեջբերում TMW-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ը կառգրավի Սիվիլիթասի փաստաթղթերը ‘
Հաջորդ հոդվածը‘Կհրատարակվի «Մատանիների տիրակալ»-ի հեղինակի անհայտ պոեմը ‘