‘
ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է այն լուրերը, որ ակումբը հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիով:
«Հասկանում եմ, թե ինչու է մեր ակումբի ղեկավարությունը հետաքրքրվում Ռունիով: Ուեյնը աշխարհի տաս լավագույն հարձակվողներից մեկն է: Եթե Ռունին ցանկանում է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլային նախագծի մասնիկը, ապա միայն մեկ ակումբ կա, որտեղ արժե տեղափոխվել:
Իհարկե, ամեն ինչ կախված է Ուեյնի ցանկությունից եւ նրա որոշումից, որը կկայացնի ամռանը: Բայց այն, ինչ արվում է ՊՍԺ-ում, բավական հրապուրիչ է:
Մենք ոչ թե պարզապես ցանկանում ենք գերիշխել Ֆրանսիայում, մենք ցանկանում ենք իական թոփ-ակումբ դառնալ»,- ասել է Իբրահիմովիչը:
Նշենք, որ տարբեր լրատվամիջոցների հավաստմամբ, ՊՍԺ-ի ղեկավարները Ռունիին ձեռք բերելու համար պատրաստ են վճարել 46 միլիոն եվրո:
‘