‘Զլաթան Իբրահիմովիչ. Մեսիի հետ համեմատվելն անիմաստ է’

625

Շվեդիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը Արգենտինայի հավաքականի հետ ընկերական հանդիպման նախօրեին գովեստի խոսքեր է շռայլել Լիոնել Մեսիի հասցեին:

«Մեսին ֆանտաստիկ խաղացող է: Անհատապես նա աշխարհում լավագույնն է: Շատերն են համաձայն այս փաստի հետ, այդ իսկ պատճառով էլ նա հերթական անգամ ստացավ «Ոսկե գնդակը», ինչպես նաեւ այլ տիտղոսներ ու ռեկորդներ նվաճեց:

Ո՞վ է մեզանից լավագույնը: Այն, ինչ վերջին տարիներին արեց Մեսին, դրանից հետո այդ հարցում որեւէ բանավեճ իմաստ չունի: Շատ հետաքրքիր կլինի նրա դեմ խաղալ այս շաբաթ»,- նշել է Իբրահիմովիչը:  

Նշենք, որ 2009/2010 մրցաշրջանում Իբրահիմովիչը Մեսիի հետ միասին հանդես էր գալիս «Բարսելոնայում»:

Նախորդ հոդվածը‘ՌԴ Պետդուման դիտորդներ կուղարկի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հերթական տարօրինակ հայտարարությունը՝ այս անգամ՝ Ցեղասպանության թեմայով’