‘Զլաթան Իբրահիմովիչ. Մի խառնեք ինձ քաղաքականությանը’

638

ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է շվեդական Sverigedemokraterna ծայրահեղ աջ կուսակցության «խայթոցները», որոնք ակնարկում են Իբրահիմովիչի ծագումը, հաղորդում է Expressen-ը:

«Ֆուտբոլն ու քաղաքականությունը անհամատեղելի են: Ֆուտբոլը մարզաձեւ է, որով պետք է զբաղվել ամեն օր: Կապ չունի, թե որտեղից ես: Ահա թե ինչու ենք ֆուտբոլ խաղում: Մի խառնեք ինձ քաղաքականությանը, ինձ ոչ ոքի հայտարարությունները չեն հետաքրքրում, ինչպիսի բնույթ էլ որ դրանք կրեն: Ես Շվեդիան ներկայացնում եմ այնպես, ինչպես կարող եմ: Մնացածների խոսքերի վրա թքած ունեմ»,- ասել է Իբրահիմովիչը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ռազմական ոստիկանության պետն անցել է ապստամբների կողմը’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Հայկական սպորտը ղեկավարող մարդիկ իրենց գործողություններով ուղղակի վարկաբեկում են այն’