‘Զլատան Իբրահիմովիչը մնում է Եվրոպայում’

1737

‘

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի պատրաստվում ավարտել կարիերան կամ ուղևորվել ավելի թույլ առաջնություններ, հայտնել է նրա գործակալ Մինո Ռայոլան SkySports-ին։

«Իբրահիմովիչը կարող է դեռ 2 տարի խաղալ։ Նա բազմաթիվ առաջարկներ ունի, բայց մնալու է Եվրոպայում, 100%: ՄԼՍ-ի տարբերակը Զլատանի համար չէ»,-ասել է Ռայոլան։ց

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց է թողնելու մի քանի ամիս։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է մեկ ամսից, ու առայժմ հայտնի չէ՝ կմնա նա թիմում, թե ոչ։

‘

Նախորդ հոդվածը‘Աղասի. Սկզբից մերժեցի Ջոկովիչին, բայց հետո Շտեֆին տարհամոզեց ինձ’
Հաջորդ հոդվածը‘Ռեկորդակիր Արսեն Վենգերը նշել է, թե երբ հայտնի կդառնա իր ապագան «Արսենալում»’