‘Զլատան Իբրահիմովիչի մարզաշապիկների վաճառքից «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ շաբաթում աշխատել է 90 մլն եվրո’

2000

«Եվս մեկ շաբաթ, և բավարար է Պոլ Պոգբայի համար»:

Զլատանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուրոր առաջացրեց. առաջին շաբաթվա ընթացքում մարզաշապիկների վաճառից ակումբն աշխատեց 90 մլն եվրո: Համեմատության համար, ըստ The Sun-ի տեղեկության, «Լեսթերը» բոլոր ֆուտբոլիստների մարզաշապիկների վաճառքից աշխատել է 64 մլն եվրո:

Իբրահիմովիչը կանխատեսել էր դա:

«Ես լսել եմ, որ Պոգբան թանկ է: Բայց «Մանչեսթեր Յունայթեդի» իմ մարզաշապիկների վաճառքը կհանի այդ ծախսերը»,- ասել է Իբրահիմովիչը:

ԱՊԼ առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Բորնմուտի» հետ: Խաղը տեղի կունենա օգոստոսի 14-ին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերի հայտարարությունը Երեւան քաղաքում իրավիճակի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը 5-րդն է’