‘Զլատան Իբրահիմովիչ. Արժանի՞ էր Սալահի գոլը տարվա լավագույնի կոչմանը…’

2640

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարծիքով «Լիվերպուլի» աստղ Մոհամեդ Սալահի գոլը «Էվերտոնի» դեմ խաղում ամենևին տարվա լավագույն գնդակը չէր:

Եգիպտացին FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունից տուն էր վերադարձել Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակով:

«Արժանի՞ էր Սալահի գոլը տարվա լավագույնի կոչմանը, ոչ: Անկեղծ ասած՝ ես նույնիսկ ծանոթ չեմ թեկնածուների ցանկին, եթե իմ գոլը չկա այնտեղ, ես հետաքրքրված չեմ:

Իմ գոլը «Լոս Անջելեսի» դեմ պետք է այնտեղ լիներ: Միգուցե մյուս տարի լինի»,-շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՄԼՍ-ի ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը բավարար չէր օլիմպիական չեմպիոններին հաղթելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ունայ Էմերի. «Ինձ համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է»’