Զլատան Իբրահիմովիչ. Եթե ես կարող եմ լինել առաջատար, ես մնում եմ

267

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պարզաբանել է, թե ինչու չի շտապում ավարտել կարիերան։

«Ամեն օր տաղանդս ցուցադրելու ցանկությունը եսասիրություն չէ։ Ես ցանկանում եմ ամբողջ փորձս փոխանցել մյուս ֆուտբոլիստներին։ Դա նույնպես մարտահրավեր եւ նպատակ է։ Ես 41 տարեկան եմ, խաղում եմ «Միլանում» եւ գագաթին եմ։

Ես այստեղ եմ, որպեսզի ուշադրություն դարձնեն նաեւ մյուս խաղացողների վրա։ Եթե ամեն ինչ միայն ինձ համար անեի, հիմա արդեն որեւէ կղզում սիգար կծխեի։ Եթե ես կարող եմ լինել առաջատար, ես մնում եմ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը։

Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ծնկահոդի վիրահատության պատճառով 8 ամիս բաց թողած ֆուտբոլիստը վերսկսել է լիարժեք մարզումները ընդհանուր խմբում։

Իտալիայի առաջնության 21 խաղից հետո իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 38 միավորով 6-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըԹուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցավ 19 հազարը. «Ազատություն»
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ Տարվա լավագույն մարզիչի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը