‘Զլատան Իբրահիմովիչ. «Երբ ես սկսեցի իմ կարիերան ֆուտբոլը խաղ էր, իսկ հիմա…»’

798

«ՊՍԺ»-ի հարձակվոզ Զլատան Իբրահիմովիչը ասել է, որ վերջին ժամանակներս ֆուտբոլը դարձել է բիզնես,այլ ոչ թե խաղ: Նրա խոսքով, այսоր ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ փոքր-ինչ թուլանալ, քանի որ ցանկացած պահի կարող է հայտնվել մեկը, որը կգրավի քո տեղը:

«Այսоր ֆուտբոլը բիզնես է: Այն ժամանակ, երբ դեռ նոր-նոր էի սկսում ֆուտբոլիստի իմ կարիերան դա ուղղակի խաղ էր, որից յուրքանաչյուրը հաճույք էր ստանում: Իսկ հիմա եթե արդյունք չես գրանցում, ապա միշտ քեզ փոխարինող կգտնվի», – ESPN-ին ասել է Իբրահիմովիչը:

«ՊՍԺ»-ի հարձակվողը հաստատել է նաև, որ 2016 թվականին որոշել է ավարտել իր կարիերան: Նրա խոսքով. ինքն արդեն 34 տարեկանում չի կարողանա բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել:

«Իմ պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է 2016 թվականին: Երբ ավարտվի պայմանագիրը, ես այդ տարիքում ինձ չեմ տեսնում որպես բարձր մակարդակի խաղացող. այդ ժամանակ կլինեմ  34 տարեկան: Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, կավարտեմ իմ կարիերան», ասել է ֆուտբոլիստը: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը առաջարկում է խստացնել հավաքների մասին օրենսդրությունը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում լյուստրացիայի մասին օրենք է ընդունվել’