ԶԼՄ․ Ամբողջ աշխարհում լրագրողներին հետևել են լրտեսական ԾԱ-ի օգնությամբ

93

Իսրայելական NSO Group ֆիրմայի ծրագրային ապահովումը (ԾԱ), որը հատուկ ծառայություններն օգտագործում են հանցագործներին և ահաբեկիչներին հետևելու համար, օգտագործվել է նաև ամբողջ աշխարհում ակտիվիստներին, լրագրոսներին և ընդդիմադիրներին լրտեսելու նպատակով, կարելի է եզրակացնել ԶԼՄ-ների, այդ թվում՝ Washington Post թերթի կատարած հետազոտությունից։

Նշվում է, որ Forbidden Stories և Amnesty International ոչ առևտրային կազմակերպությունների տրամադրության տակ է հայտնվել 2016 թ․ կազմված և ավելի քան 50 հազար հեռախոսահամար պարունակող ցուցակ, որը կազմել են NSO ընկերության հաճախորդները, ամենայն հավանականությամբ՝ հսկողություն սահմանելու նպատակով։ Դրանից հետո կազմակերպությունները տվյալները փոխանցել են ԶԼՄ-ներին, որոնք համատեղ հետքաննություն են սկսել և վերլուծել են ցուցակը։

Հեռախոսահամարների ցուցակում չեն նշվում դրանց տերերի անունները, բայց լրագրողներին հաջողվել է նույնականացնել ավելի քան հազար հոգու՝ 50-ից ավելի երկրներից։ Դրանց թվում են արաբական թագավորական տան անդամներ, 65 գործարար, 85 իրավապաշտպան,189 լրագրող և ավելի քան 600 քաղաքական գործիչ և պաշտոնյա, այդ թվում՝ նախարարներ, դիվանագետներ և զինվորականներ։ Ցուցակում կան նաև պետությունների մի քանի ղեկավարների ու վարչապետերի հեռախոսահամարներ։ Ցուցակում են CNN-ի, Associated Press և Blumberg գործակալությունների, ամերիկյան, Wall Street Journal-ի, New York Times-ի և ֆրանսիական Monde-ի, ինչպես նաև մի շարք այլ լրատվամիջոցների լրագրողների հեռախոսահամարներ։

Իսրայելական ֆիրման ԶԼՄ-ներին հայտարարել է, որ անձամբ ինքը չի կառավարում «լրտեսական ԾԱ», և իրեն հասանելի չեն հավաքված տվյալները։ Ընկերությունը նաև շեշտել է, որ իր տեխնոլոգիաները օգնել են կանխելու շատ հարձակումներ և պայթեցումներ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը մեկնում է Հյուսիսային Կիպրոս
Հաջորդ հոդվածըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով