ԶԼՄ․ ԱՄՆ կոնգրեսն աշխատում է ՌԴ-ն ագրեսոր-պետություն հայտարարելու օրինագծի վրա

348

ԱՄՆ Կոնգրեսը, Սպիտակ տան հետ միասին, եռանդագին աշխատում է մի օրինագծի վրա, որը թույլ կտա Ռուսաստանին շնորհել «ագրեսոր-պետության» (aggressor state) կարգավիճակ։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է The Hill թերթը՝ հղում անելով Կապիտոլիումում իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ նման կարգավիճակը կիսամիջոց է, քանի որ  Սպիտակ տունը չի ցանկանում Ռուսաստանն ընդգրկել ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում, ինչպես ուզում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ընդ որում՝ ամերիկյան օրենսդրության մեջ «ագրեսոր-պետություն» տերմին չկա, ինչը բարդացնում է նորմատիվ-իրավական ակտի իրավաբանական ձևակերպումը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է Կոնգրեսի օրենսդիրների հետ՝ Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար՝ միևնույն ժամանակ աշխատելով խուսափել այն բացասական հետևանքներից, որոնք կարող են լինել ՌԴ-ն ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում ընդգրկելուց հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲեռլուսկոնի․ Ուկրաինայում չի կարելի խաղաղության հասնել միջազգային իրավունքի խախտմամբ
Հաջորդ հոդվածըՍեուլը և Վաշինգտոնը ընդլայնում են համատեղ զորավարժությունների ծավալը